«Անհասկանալի է, թե ինչ չափանիշներով է ՀՀ իշխանությունը ընդդիմադիր անձանց անվանում «ռուսական ազդեցության գործակալներ: Եթե այդ մարդիկ կողմ են հանդես գալիս երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ապա Փաշինյանը նույնպես խոսում է ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացման մասին։ Բայց եթե հաշվեհարդար են տեսնում ընդդիմության ներկայացուցիչների հետ Ռուսաստանի «սոուսի» տակ, դա արդեն բարեկամական մոտեցում չէ»,- ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։               
 

Լատվիայի, Լիտվիայի և Էստոնիայի հայկական համայնքների անդամների, Հայ Առաքելական Եկեղեցու հավատացյալ զավակների դիմումը Ամենայն Հայոց Հայրապետ, Նորին Սուրբ Օծություն Տ. Տ. Գարեգին Բ Կաթողիկոսին

Լատվիայի, Լիտվիայի և Էստոնիայի հայկական համայնքների անդամների, Հայ Առաքելական Եկեղեցու հավատացյալ զավակների դիմումը Ամենայն Հայոց Հայրապետ, Նորին Սուրբ Օծություն Տ. Տ. Գարեգին Բ Կաթողիկոսին
26.12.2025 | 13:48

22.12.2025

Ռիգա, Լատվիա

Տալլին, Էստոնիա

Վիլնյուս, Լիտվա

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Ամենայն Հայոց Հայրապետ

Նորին Սուրբ Օծություն Տ. Տ. Գարեգին Բ

Գերագույն հոգևոր խորհուրդ

ԴԻՄՈՒՄ

Լատվիայի, Լիտվիայի և Էստոնիայի հայկական համայնքների անդամները, Հայ Առաքելական Եկեղեցու հավատացյալ զավակները, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու Մայր հայրենիքին նվիրյալ մտավորականներն ու գործարարներն իրենց խորը մտահոգությունն են արտահայտում Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից ՀՀ Սահմանադրության կոպտագույն խախտման, ժողովրդավարության ու մարդու իրավունքների միջազգային կոնվենցիաների բռնաբարման, ազգային հոգևոր արժեքների ու ինքնության նսեմացման, հատկապես Եկեղեցու վրա հարձակումների, ապօրինի կալանավորումների ու հալածանքների առնչությամբ, որին զոհ են դարձել Հայրենիքի նվիրյալ զավակները, քաղաքական գործիչները, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրագույն հոգևոր դասը և Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը:

Մենք դատապարտում ենք ՀՀ իշխանությունների ապօրինի գործողությունները և զորակցում Հայ Առաքելական Եկեղեցուն, աղոթում նրա անսասանության համար՝ իբրև հայ ժողովրդի ինքնության խորհրդանիշ:

Մեր համար անսպասելի էր ու ցավագին, երբ իմացանք Մայր Աթոռի միաբանության տասը բարձրաստիճան հոգևորականների անընդունելի կեցվածքը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ: Նրանք, ենթարկվելով ՀՀ իշխանությունների անբարո ու ստոր ճնշումներին, դավադրաբար հետ կանգնեցին Սուրբ Գրիգոր Լուսավորչի լույսի խորանի ուխտից:

Մեզ համար ցավալի է ու նվաստացուցիչ, որ այդ տասնյակի մեջ է հայտնվել մեր թեմում հոգևոր առաջնորդ նշանակված Վազգեն արք. Միրզախանյանը, որն իր նշանակման օրվանից չէր թաքցնում իր համակրանքն ու հովանավորչությունը ՀՀ այսօրվա վարչապետի ապազգային և հակաեկեղեցական քաղաքականությանը: Դրա վառ օրինակը հանդիսացավ այս տարվա փետրվար ամսին ՀՀ վարչապետի ընդունելությունը և բարեմաղթանքները Տալինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, որին ներկա էր նաև Տեր Խոսրով քահանան:

Չնայած Բալթյան երկրների համայնքները որոշում ունեին չողջունել և չդիմավորել ՀՀ վարչապետին, սակայն Վազգեն արքեպիսկոպոսը արհամարհելով մեր կամքը, կատարեց այդ անխոհեմ քայլը, նսեմացնելով Բալթյան երկրներում ապրող հազարավոր հայերի:

Հիմա էլ նա իշխանական մամուլում քարոզչական աշխատանք է տանում՝ իբրև Ամենայն Հայոց Կաթողիկոսի թեկնածու, ինչն ավելի է զայրացնում ու անհանգստացնում Բալթյան երկրների հայությանը:

Նա իր նշանակումից անմիջապես հետո, շփվելով մեր հետ, շատ տարօրինակ դրսևորեց իրեն: Մեր համայնքներում 20 տարիների ընթացքում շատ խնդիրներ են կուտակվել նախկին առաջնորդ Վարդան եպիսկոպոսի և տեր Խորեն քահանայի մեղքով: Արդեն մեկ տարին լրանում է թեմի առաջնորդի պաշտոնավորման, սակայն կուտակված խնդիրների լուծման համար ոչ մի քայլ չի արվել, ընդհակառակը՝ աջակցել ու հովանավորել է Վարդան եպիսկոպոսի կողմից իրագործված քայքայիչ գործողությունները Բալթյան երեք երկրների համայնքներում:

1.Անօրինական ձևավորված թեմը, որը գրանցվել է 05.10.2022թ. Վիլնյուս քաղաքում, ինչպես նաև 14.07.2022 թվականին գրանցվել է երկրորդ կեղծ եկեղեցական համայնքը «Սուրբ Նարեկ» անվամբ՝ Խոսրով (ավազանի անունը Խորեն) քահանայի ատենապետությամբ, որտեղ չկա ներառված որևէ հավատացյալի անուն: Այս կեղծիքը կատարել են Վարդան եպիսկոպոսը և Տեր Խոսրով քահանան, որպեսզի թեմը գրանցեն ոչ թե օրինական Լատվիայում՝ Ռիգա քաղաքում գտնվող առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու իրական տիրույթում, ինչպես նշված է եղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի 2020 թվականի կոնդակում:

2. 2020-ից մինչև 2022 թվականի հոկտեմբերի հինգը, երեք տարի Բալթյան երկրներում գոյություն չի ունեցել, չի գրանցվել թեմ, թեմական խորհուրդ: Վարդան եպիսկոպոսը միանձնյա իր քայքայիչ գործունեությունն է իրագործել համայքներում: Տեր Խոսրովի օգնությամբ ստեղծել են անօրինական երիտասարդական կազմակերպություններ, որոնք քաղաքականացված են՝ ներծծված ՀՀ իշխանությունների նիկոլիզմի թույնով: Սրանց նպատակն է համայքների ծխական խորհուրդները լցնել անհավատ ու աղանդավորական երիտասարդական խմբերով:

Թեմի նախկին առաջնորդը խախտելով ու անտեսելով համայքների կանոնադրությունները, հալածելով համայքների հիմնադիրներին ու եկեղեցու նվիրյալներին՝ չի կազմակերպել երեք երկրների թեմական ժողով, որպեսզի ընտրվեն թեմական կառույցը և խորհուրդը, այլ ինքն է նշանակել խորհուրդի անդամներին՝ իր իսկ կողմից պատրաստված աղանդավորական խմբի երիտասադներից, որոնց մեծ մասն անգամ քաղաքացիություն չունեն մեր երկրներում: Առ այսօր հավատացյալ մեր զավակները տեղյակ չեն, թե ովքեր են թեմի խորհրդի անդամները:

Մեր ձեռքով ու քրտնաջան աշխատանքով կառուցված եկեղեցիներն այսօր բռնազավթված են Հայ Առաքելական Եկեղեցին ժխտող ամբոխով, որի հետևանքով մեր հավատքի նվիրյալ զավակները չեն կարողանում մտնել եկեղեցի: Այս բոլոր բացասական երևույթներն առկա են մեր Եկեղեցու սրբապղծման, բարոյական ու ֆիզիկական քանդմանը դեպի բողոքական եկեղեցի գնալու ճանապարհին: Տեղեկանալով այս խնդիրներին՝ Վազգեն արքեպիսկոպոսն ավելի խորամանկ մեթոդներով շարունակում է գործել նույն քաղաքականությամբ և աշխատանքներ է տանում մեր թեմն անջատել Սուրբ Էջմիածնից՝ դարձնելու այն բողոքական եկեղեցի «Եվրոպական քաղաքակրթությամբ»:

Նրան խոնարհ ձևով ծառայում է Տեր Խոսրով քահանան:

Մեր կարծիքը և բողոքը հաշվի չառնելով՝ Վազգեն արքեպիսկոպոսը հայտարարեց, որ իրենք արդեն այդ գործը սկսել են ու մեզ կտեղեկացնեն ավելի ուշ։ Մենք շատ մտահոգված ենք ու համարում ենք վտանգավոր, քանի որ Վազգեն արքեպիսկոպոսը ծրագրել է մեր երկրներում ոչ միայն հոգեպես խարլխլել Հայ Առաքելական Եկեղեցու դավանանքն ու կանոնակարգը, այլև ֆիզիկապես քանդել եկեղեցիները որպես հայկական ճարտարապետության ու մշակութային կոթողներ և այս ամենին իր աջակցությունն է բերում տեր Խոսրովը։

Որպեսզի կասեցնենք Վազգեն սրբազանի և Տեր Խոսրովի ապազգային ու Մայր Աթոռի դեմ կատարած գործողությունները, առաջարկում ենք հետ կանչել Վազգեն արքեպիսկոպոսին, Տեր Խոսրովին, Վարդան եպիսկոպոսին և արժանի պատիժ նշանակել, պահանջել վերակագնելու այն նյութական վնասները, որոնք հասցրել են մեր հավատացյալ ժողովրդին ու համայնքներին։

Հուսով ենք, որ մեր բողոքը և պահանջը Վեհափառ Հայրապետի կողմից կստանա արդարացի լուծում ու ապագայում մենք կունենանք արժանի հոգևոր ծառայողներ մեր համայնքներում, կլուծվեն բոլոր խնդիրները, որոնք առկա են այսօր։

Նամակին կից ուղարկում ենք փաստերը հաստատող լուսանկարներ։

Որդիական խոնարհութեամբ մատչիմ ի համբոյր

Ձերդ Սրբութեան Սուրբ եւ Օծեալ Աջոյն:

«Հավատք» հայկական միություն փոխնախագահ`

ժՌոստոմյան

Ռիգայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հիմնադիր ու կառուցող`

ՍՏեր-Ավետիսյան

Վիլնյուսի Վարդան Մամիկոնյան եկեղեցու ատենապետ`

ՍՍուքիասյան

Լիտվիայի Սուրբ Վարդան եկեղեցու հիմնադիր բարերար`

ՍՍերգեև

Դիտվել է՝ 224

Մեկնաբանություններ